Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կրկին կմենամարտի Եվգենի Սմիրնովի հետ

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կրկին կմենամարտի Եվգենի Սմիրնովի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կարող է կրկին մենամարտել ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիրնովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասի լրագրողների հետ հանդիպմանն ասաց մարզիկը: «Մենամարտը Սմիրնովի հետ բավականին բարդ ստացվեց: Այն առումով բարդ, որ պայքարն անզիջում էր: Ոչ ես, ոչ նա ռինգում չէինք ցանկանում մեկ քայլ անգամ զիջել: Այդ իսկ պատճառով լարվածությունը մնաց մինչև 10-րդ ռաունդը»,-ասաց Ավագյանը:

Ավագյանի խոսքով՝ կլինի նաև երկրորդ մենամարտը, որտեղ էլ հայտնի կլինի հաղթողը:

Բռնցքամարտիկի պրոմոթերական ընկերության ղեկավար Արամ Դավթյանի խոսքով` երկրորդ մենամարտն այդ մարզիկների միջև կարող է անցկացվել Հայաստանում, սակայն շատ բան կախված է հակառակորդ կողմից:

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը: Մեր մարզիկը մրցեց ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիրնովի հետ: Մրցավարների որոշմամբ մենամարտն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, Ավագյանն 8 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի է ավարտում մենամարտն ու պահպանում WBC Internationl Silver գոտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]