Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՔՊ-ն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանի Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

ՔՊ-ն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանի Սասուն 
Միքայելյանի որդու թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել կուսակցության անդամ Սևակ Միքայելյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։ Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,- գրված է հաղորդագրությունում:

Սևակ Միքայելյանը ԱԺ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է:

Հրազդանի համայնքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվե է 5 թեկնածու:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]