Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել Է քաղցկեղի բուժման աշխատությունների համար

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել Է քաղցկեղի բուժման աշխատությունների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստոկհոլմում հայտարարել են ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին: Այս տարի մրցանակին արժանացել են գիտնական-իմունոլոգներ Ջեյմս Էլիսոնը եւ Տասուկու Հոնձյոն իմունային պատասխանի ակտիվացման ճանապարհով քաղցկեղի բուժման հայտնաբերման համար: Հաղթողի հայտարարման ուղիղ հեռարձակումն ընթանում Էր Նոբելյան կոմիտեի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում պարգեւը շնորհում Է Ստոկհոլմի թագավորական Կարոլինյան բժշկավիրաբուժական ինստիտուտը: Նրա Նոբելյան ասամբլեան ներառում Է 50 մարդ: 2017 թվականին ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել Էին ԱՄՆ-ից գիտնականներ Ջեֆրի Հոլլին, Մայքլ Ռոզբաշին եւ Մայքլ Յանգին՝ մոլեկուլյար այն մեխանիզմների ուսումնասիրման համար, որոնք կարգավորում են օրգանիզմի ցիրկադային ռիթմերը:

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում մրցանակի հանձնմամբ մեկնարկել Է «Նոբելյան շաբաթը», այն տեղի կունենա հոկտեմբերի 1-ից մինչեւ 8-ը: Հոկտեմբերի 2-ին հայտնի կդառնա ֆիզիկայի բնագավառի, հոկտեմբերի 3-ին՝ քիմիայի գծով դափնեկիրը: Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը հիմնվել Է 1969 թվականին՝ Շվեդիայի Բանկի կողմից, կշնորհեն հոկտեմբերի 8-ին:

Այս տարի Ստոկհոլմում կհրապարակեն Նոբելյան հինգ դափնեկիրներից չորսի անունները: Նոբելյան կոմիտեն որոշել Է չշնորհել գրականության Նոբելյան մրցանակ եւ դրա հանձնումը տեղափոխել Է 2019 թվական: Այդ որոշումն ընդունվել Է Շվեդիայի ակադեմիայում ծագած սկանդալի պատճառով, ինչից հետո կազմակերպությունից հեռացան նրա վեց անդամներ: Նոբելյան մրցանակի չափն անցյալ տարի ավելացվել Է մինչեւ 9 մլն շվեդական կրոն (1,12 մլն դոլար): Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը ավանդաբար տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]