Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի և Կամբոջայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

Հայաստանի և Կամբոջայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պրակ Սոկհոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժն արդունավետ կիրառելու և համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու ուղղությամբ: Այս առումով կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը:

Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի համար Ֆրանկոֆոնիան լավ հարթակ է Հարավային Ասիայի տարածաշրջանում համագործակցության ուղիների բացահայտման առումով: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգը և նախատեսվող հարակից միջոցառումները:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն ու Պրակ Սոկհոնը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]