Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը

Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է  ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին կայացավ «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը:

««Սասնա ծռեր»-ը  լինելու է մեր  պատկերացրած պետության հենասյուներից մեկը»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց, որ ժամանակն է վերստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որը բխում է «Սասնա ծռեր» էպոսում հավատամքային համակարգից:

«Ամեն բան, այդ թվում ազգը կորցնում է ամեն ինչ և ինքն էլ ի վերջո կորչում է, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը: Մենք ևս շեղվել ենք մեր առաքելությունից, և դա է պատճառը այն ամենի, ինչ մինչև օրս տեղի են ունում մեզ հետ, մնացյալը շղթաների օղակներ են»,-ասաց նա: 

Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է  ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]