Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ

Զոհրաբ Մնացականյանը  հանդիպել է  Կոսովոյի արտաքին քաղաքական 
գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:

Բեհջետ Պացոլին և Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության ակտիվացման ուղիներին:

Կոսովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]