Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերը

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի 
առավել ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի արտործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Թիմո Սոինիի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերը: Այս առումով կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդակցությունների պարբերականությունը և օրակարգի համընդգրկունությունը:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ժողովորդի լայն մանդատի հիման վրա կառավորության կողմից իրականացվող բարեփոխումները: Անդրադառնալով կառավարության զարգացման օրակարգին և դրա գերակա ուղղություն համարվող նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ արտգործնախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է տվյալ ոլորտում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման հարթակների ձևավորումը և համապատասխան ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն իր ֆին գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]