Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության 
հետագա խորացմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է իր գործընկերոջը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած արդյունավետ նախագահության կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Նախարարներ Մնացականյանը և Լայչակը մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հետագա խթանման հեռանկարների շուրջ։

Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ-ում Սլովակիայի առաջիկա նախագահության առաջնահերթություններին: Զոհրաբ Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման գործընթացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]