1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վիլնյուսում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

 Վիլնյուսում  տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 27-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը Վիլնյուսի «Վայդիլոս» թատրոնում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, որի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ հայկական «Կադանս» համույթը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ասպարեզների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիսությանը ելույթով հանդես եկավ դեսպան Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ անկախության հաստատումից հետո Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ փոխգործակցությունը դինամիկ աճ է ապրել՝ հավելելով, որ Հայաստանը Լիտվային ընկալում է որպես բարեկամ և վստահելի ընկեր։

Խոսելով դեսպանության գործունեության մասին՝ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ Լիտվայում ՀՀ դեսպանությունն իր առօրյա գործունեության ընթացքում զգում է լիտվական իշխանությունների ուշադրությունը և աջակցությունը, որը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել մեր գործունեության ոլորտներն ու աշխարհագրությունը Լիտվայի ողջ տարածքում՝ չսահմանափակվելով միայն մայրաքաղաք Վիլնյուսով:

Իր խոսքում դեսպան Մկրտչյանն առանձնհատուկ շնորհակալություն հայտնեց հայ համայնքի ներկայացուցիչներին անկախության 27-ամյակին նվիրված միջոցառման և առհասարակ դեսպանության գործունեության ընթացքում ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Միջոցառման ընթացքում «Կադանս» համույթը կատարեց Սայաթ Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Աստոր Պիացոլայի, Մարտինես Հերերրայի և այլ հայ ու համաշխարհային հռչակ ունեցող հեղինակների ստեղծագործություններ, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]