Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Հայաստանը Ֆրեյզերի համալսարանի տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակում 29-րդն է, Ադրբեջանը՝ 106-րդը

Հայաստանը Ֆրեյզերի համալսարանի տնտեսական ազատության վարկանիշային 
աղյուսակում 29-րդն է, Ադրբեջանը՝ 106-րդը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Ֆրեյզերի համալսարանը հրապարակել է երկրների տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակը, որում  Ադրբեջանը զբաղեցրել է 106-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 29-րդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալսարանը 100-ից ավելի երկրների շրջանում տնտեսական ազատության վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել:

Վարկանիշային աղյուսակը կազմվել է երկրներում սեփականության իրավունքի, դատարանների անկախության, դրամավարկային քաղաքականության, արտաքին առևտրի ազատության, զբաղվածության մակարդակի, բիզնեսի և այլ ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

Աղյուսակում Թուրքիան զբաղեցրել է 86-րդ տեղը, Ռուսաստանը՝ 87-րդ, Իրանը՝ 130-րդ տեղը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]