Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանագետը ՄԱԿ-ում  Նիկոլ Փաշինյանի ելույթը  լուրջ թիրախային հարված է համարում Ալիևի վարչակազմին

Ադրբեջանագետը ՄԱԿ-ում  Նիկոլ Փաշինյանի ելույթը  լուրջ թիրախային հարված է 
համարում Ալիևի վարչակազմին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ ազգերի կազմակերպությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը  բավականին լուրջ և թիրախային հարված է Իլհամ Ալիևի վարչակազմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան:

«Այն մասով է թիրախային, որ օրինակ է բերվել Նախիջևանի պատմությունը, թե  ինչ կարող է տեղի ունենալ Արցախում, եթե Ադրբեջանն ունենա հնարավորություն այնտեղ իշխելու, ինչպես նաև ցեղասպանության շարունակության թեզը առաջ բերվեց: Դրան բավականին ցավոտ և ագրեսիվ ձևով Ադրբեջանում արձագանքեցին` ԱԳՆ-ի և այլ պետպաշտոնյաների մակարդակով: Դա խոսում է այն մասին, որ ճիշտ և թիրախային է հայտարարությունը»,- նշեց Էլիբեկովան:

Ադրբեջանագետի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը   դանդաղ, բարդ, սակայն,  ամեն դեպքում, վերսկսվել է:

«Դա շատ կարևոր է,  քանի որ վերջին շրջանում ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմանին լարվածությունը խոսում է այն մասին, որ էսկալացիան կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ, և ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանին: Այս ընթացքում Ադրբեջանը փորձելու է ամեն կերպ գործընթացը բոյկոտել և հայկական կողմի վրա պատասխանատվությունը բարդել:

Մենք այդ առաջին ազդակները Իլհամ Ալիևից արդեն ստացանք իր հայտարարություններում, երբ նա ասում էր, թե հայկական կողմը պատրաստ չի բանակցությունների, և իրենք առանձնապես արդյունավետ բանակցելու հեռանկար չեն տեսնում: Այսինքն` ադրբեջանական կողմը ակնհայտորեն  փորձում է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն օգտագործել իր օգտին և հետագայում կանխի բանակցային գործընթացի իր համար ոչ նպաստավոր զարգացումները»,- նշեց Էլիբեկովան:

Էլիբեկովան ընդգծեց, որ չի կարելի թույլ տալ Ալիևին, որպեսզի նա կարողանա  իր վրայից հանել պատասխանատվությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]