Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսպանիայի Նարոն քաղաքն սկսել Է «նիհարել»

Իսպանիայի Նարոն քաղաքն սկսել Է «նիհարել»

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նարոն իսպանական ոչ մեծ քաղաքի իշխանությունները համատարած «նիհարում» են հայտարարել. մինչեւ 2020 թվականը դրա բնակիչները պետք Է ընդհանուր առմամբ 100 հազար կիլոգրամ քաշ գցեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Local տեղեկատվական պորտալը:

Գալիսիա ինքնավար հանրակցությում գտնվող քաղաքում ապրում Է մոտավորապես 40 հազար մարդ: Նրանցից ինը հազարն ավելորդ քաշ ունի, իսկ երեք հազարը տառապում Է ճարպակալությունից: Նախագծին միացել Է չորս հազար մարդ՝ քաղաքի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը:

Նախագծի վրա ուշադրություն հրավիրելու համար քաղաքագլուխը եւ նրա օգնականները Նարոնի կենտրոնական հրապարակում հրապարակավ կշռվել են հսկայական կշեռքների վրա: Ծրագրի շրջանակներում բժիշկները բնակիչների համար կազմում են սնվելու եւ մարզումների անվճար անհատական պլան: Ծրագրի մասնակիցները կանոնավոր կերպով կշռվելու են գալիս քաղաքի բուժհաստատություններ: Նարոնի 18 ռեստորաններ փոխել են իրենց ճաշացանկը եւ դրանում ներառել ավելի շատ օգտակար ցածրկալորիական ճաշատեսակներ՝ ծովամթերքից:

Ծրագիրը գործում Է նաեւ դպրոցներում: Դասամիջոցների ժամանակ ուսուցիչներն աշակերտների հետ միասին զբոսնում են ծովափին, ուսումնական օրվա ընթացքում դպրոցականներին մեկ ժամ Է տրվում սպորտով զբաղվելու համար: Առավոտից աշակերտներին անվճար միրգ են բաժանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]