Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մաքքարթնին նշել է Լենոնի հավանած իր միակ երգը

Մաքքարթնին նշել է Լենոնի հավանած իր միակ երգը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սըր Պոլ Մաքքարթնին «60 minutes»-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ անցյալում Ջոն Լենոնը միայն մեկ անգամ Է գովաբանել իր երգը, որը գրվել Էր The Beatles-ի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բրիտանացի երաժիշտը պատմել Է, որ իր միակ կոմպոզիցիան, որի մասին Լենոնը դրական Է արտահայտվել, դարձել Է «Here, There and Everywhere»-ը՝ խմբի «Revolver» խորագրով յոթերորդ ալբոմից: Լսելով երգը՝ Լենոնն ասել Է. «Սա իրոք լավ երգ Է, բարեկամս»: Ինձ դուր Է գալիս այս երգը»,-հիշում Է Մաքքարթնին:

«Ես դա մինչ օրս իմ հիշողության մեջ եմ պահում: Անկեղծ ցավում եմ նրա համար»,-հավելել Է երաժիշտը:

Մաքքարթնին նաեւ ընդունել Է, որ «Լիվերպուլյան քառյակի» երկու մասնակիցների միջեւ եղել Է մրցակցություն, թեեւ ոչ բացահայտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]