Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արարատի մարզում կիրականացվի հրատապ լուծում պահանջող 25 ծրագիր

Արարատի մարզում կիրականացվի հրատապ լուծում պահանջող 25 ծրագիր

ԱՐՏԱՇԱՏ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ տարեւերջ կյանքի կկոչվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հրատապ լուծում պահանջող Արարատի մարզի համայնքներից ներկայացված 25 ծրագրերը: Այդ ծրագրերն առնչվում են խմելու, ոռոգման ջրի ներքին եւ արտաքին ցանցերի կառուցմանը, որի ծրագրային արժեքը կազմում է 413 802 800 դրամ: Այս մասին սեպտեմբերի 28-ին կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ նշեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի ճարտարապետաշինարարական բաժնի պետ Սարգիս Բարսեղյանը: Նա նշեց, որ մնացած համայնքների կողմից ներկայացված ծրագրերին կանդրադառնան հաջորդաբար` կրկին ըստ առաջնահերթության:
Այսօրվա դրությամբ 25 համայնքներից 10-ն արդեն ձեռք է բերել փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթեր: Ութ համայնք ձեռք է բերել նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք դեռ չեն անցել փորձաքննություն: Հինգ համայնքում փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է, ինչի համար համայնքի ղեկավարներին կոչ արեց արագացնել գործընթացը, որպեսզի իրենց համայնքը դուրս չմնա նման հնարավորությունից:
Մարզխորհրդի նիստին զեկույցով հանդես եկավ նաեւ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը: Նա խոսեց մարզի համայնքների բյուջեների ութ ամիսների կատարողականի մասին՝ նշելով, որ մարզի համայնքների բյուջեներով 2018 թվականի եկամտային մասը նախատեսվել է 7 մլրդ 426 մլն դրամ,որի դիմաց 2018 թ սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի մուտք է եղել 4 մլրդ 600 մլն դրամ: Կատարողականը կազմել է 61,9 տոկոս:
Հողի հարկի գծով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ պակաս է մուտք եղել 1.3 մլն դրամ, գույքահարկի գծով` 30.2 մլն դրամ ավելի, տեղական տուրքերի գծով` 6.6 մլն դրամ ավելի, հողի վարձավճարների գծով` 4.9 մլն դրամ պակաս:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]