Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Դուշանբեում Փաշինյանի և Պուտնին կարճ խոսակցությունից

Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Դուշանբեում Փաշինյանի և Պուտնին 
կարճ խոսակցությունից

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Դուշանբեում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած կարճ խոսակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը կարճ խոսակցություն է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Պեսկովն ընդգծել է, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ չի քննարկել Հայաստան իր այցի հեռանկարները: «Նրանք այլ թեմաների մասին են խոսել՝ օպերատիվ, ընթացիկ»,- ասել է Պեսկովը:

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ խոսակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ ՀՀ վարչապետը կարճ զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]