Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունվար

Երևանում կբացվի երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը

Երևանում կբացվի երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների շրջանակներում Երեւանում կբացվի «Քարֆուր» ցանցի երկրորդ հիպերմարկետը: Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանում ֆրանսիական ներդրումները կավելանան: «Ֆրանսիական ներդրողներն իրենց հետ բերում են ոչ միայն ներդրումներ, այլև հմտություն, էթիկա, հասարակական պատասխանատվություն: Հույս ունենք, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական և դիվանագիտական իրողությունների շնորհիվ ներդրումները կավելանան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում կանցկացվի նաև բիզնես համաժողով, որի շրջանակներում մի շարք ֆրանսիական կազմակերպություններ կգան Հայաստան:

Երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը տեղակայված է լինելու Տիգրան Մեծ փողոցում՝ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտ:

Ֆրանսիական «Քարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութը Երեւանում պաշտոնապես բացվեց 2015թ. մարտի 11-ին՝ «Երեւան Մոլ»-ում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ