Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դուշանբեում ընթանում է Փաշինյան-Նազարբաև հանդիպումը

Դուշանբեում ընթանում է Փաշինյան-Նազարբաև հանդիպումը

ԴՈՒՇԱՆԲԵ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպումը մեկնարկեց ԱՊՀ գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո:

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը և Ղազախստանի նախագահը կարևորեցին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: «Մի քանի ղազախական ընկերություններ ցանկություն են հայտնել մուտք գործել հայկական շուկա, ինչը մենք ողջունում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Նուրսուլթան Նազարբաևն ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 60 տոկոսով և հավելեց, որ այդ միտումը շարունակելու համար կառավարությունները պետք է այդ ուղղությամբ շարունակեն աշխատանքները: «Ղազախստանը բաց է հայկական ապրանքների և բիզնեսի համար: Մենք շահագրգռված ենք տնտեսական փոխգործակցության խորացմամբ»,- ասաց Նազարբաևը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]