Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա այս պահի դրությամբ ավելացել է 3 սմ-ով

Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա այս պահի դրությամբ ավելացել է 3 սմ-ով

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սևանա լճի ջրի մակարդակը անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ այս պահին մոտ +3 սմ է, այսինքն` կա 40 մլն խորանարդ մետր ավելի ջուր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Սևանա լճի մակարդակը բարձրացել է մոտ 3 սմ-ով: Սակայն ջրի քանակի հետ կապված կա հաստատված ծրագիր` մինչև 1903 մետր պետք է բարձրանա: Մակարդակի բարձրացումը մի մասով բնական երևույթների հետ է կապված: Դրանց ավելացման հարցում մեծ դերակատարում ունեն բնական երևույթները: Ամենամեծ խնդիրը գոլորշացումն է»,-ասաց նախարարը:

Գրիգորյանի խոսքով` իրենց գերատեսչությունն այս մասով ևս ծանր աշխատանք է տանում: 

Կա ջրի շերտ, որը  կասեցնում է օրգանական նյութերի աճը: Նախարարի խոսքով` ջրի մակարդակի էական նվազեցումները բերել են այդ շերտի նվազեցմանը: Դա հանգեցրել էր նրան, որ ունենալով այլ էկոլոգիական կարգավիճակ` մոտ խմելու լճի ստանդարտներին, Սևանն այլ կարգավիճակ ունի: Դրա արդյունքում այս տարի կապտականաչ ջրիմուռների էական աճ եղավ: «Մենք ամենօրյա ռեժիմով տիեզերական պատկերներով հետևում էինք դրանց աճին: Այդ ջրիմուռները ծածկել էին ողջ լիճը: Նման պատկեր վերջին տարիներին չէր եղել: Առաջին պատճառը շոգ եղանակն է, տեղումների պակասը, հարակից բնակավայրերից լիճ թափվող կեղտաջրերը: Վերջին մոնիտորինգի արդյունքում ֆոսֆորի պարունակությունը ևս զգալիորեն ավելացել է, ինչը բացասական երևույթ է»,-ասաց նախարար Գրիգորյանը:

Նախարարը վստահեցրեց` վերականգնման նպատակով նախարարությունը զգալի աշխատանք է կատարում, մշակում ծրագրեր: Կողակը Սևանա լճի էկոհամակարգի համար կարևոր դեր ունի: Ներկայում նախնական հաշվարկներ են անում Սևանա լճում կողակի աճեցման նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]