Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից քննարկել են հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր, ուրվագծել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանն ուղղված համատեղ քայլերը: Այս համատեքստում կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակի բնույթը, որն իրապես արտացոլում է երկու բարեկամ պետությունների միջև հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվել է  Հունաստանում և Հայաստանում հայկական և հունական համայնքների ունեցած հատուկ դերակատարությունը երկու երկրների բարեկամության առավել խորացման գործում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը և դիրքորոշումների համադրումը:

Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներն անդրադարձ են կատարել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]