Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը

Արա Բաբլոյանը մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրված «BRAIN-2018» միջազգային գիտաժողովի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կարեւորվում են բժշկական բարձրագույն, ինչպես նաեւ հետբուհական շարունակական կրթության ասպարեզներում իրականացվելիք բարեփոխումները, որոնցով է պայմանավորվելու մեր երկրում նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության զարգացման ընթացքը:

ՀՀ ԱԺ ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին` Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանին, պրոֆեսորներ Միքայել Մուրադօղլուին, Վիգեն Պապիկյանին, Բիայնա Սուխուդյանին եւ բոլոր մասնակիցներին, ովքեր ժամանել են Երեւան` ներկայացնելու իրենց փորձը, ինչպես նաեւ ծանոթանալու նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ասպարեզներում Հայաստանի բժիշկների ունեցած ձեռքբերումներին:

«Շնորհակալ եմ, որ ինձ պատիվ է ընձեռնվել գիտաժողովում հանդես գալու բացման խոսքով: Համոզված եմ, որ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ համահեղինակ եմ այն օրենքների մշակման եւ օրենսդրական փոփոխությունների կատարման, որոնք միտված են Հայաստանում բժիշկների մասնագիտական շարունակական զարգացման ապահովմանը: Կարծում եմ, որ այդ առումով այս գիտաժողովը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»,-ընդգծել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ գումարվող եռօրյա միջազգային գիտաժողովը կծառայի իր նպատակին ու կդառնա շփման, համագործակցության, փորձի փոխանակման եւ տարբեր ծրագրերի նախագծման հարթակ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]