Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են զբոսաշրջության ոլորտում արձանագրված ձեռքբերումները

ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են զբոսաշրջության 
ոլորտում արձանագրված ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծել են տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությունը:

ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են զբոսաշրջության ոլորտում արձանագրված ձեռքբերումները:

Նախարարները շեշտել են, որ երկու երկրների միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերություններում իր ներդրումն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:

Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով սմարթ զարգացման և թվային օրակարգը և դրա շրջանակներում համագործակցության խթանումը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]