Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանն այցելել է Գերմանիա՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ

Էրդողանն այցելել է Գերմանիա՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և 
նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանն այցի շրջանակներում հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Հանդիպումների ժամանակ կողմերը քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակի, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի շարք հարցեր:

Էրդողանի Գերմանիա այցն ավարտվելու է սեպտեմբերի 29-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում, որտեղ նա մասնակցելու է նոր մզկիթի բացման արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]