Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշոտ Ղուլյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը

Աշոտ Ղուլյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանի ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝  խորհրդարանի ղեկավարը նշել է, որ երկկողմ այցերն արդեն իսկ լավ հիմք են ոչ միայն երկու երկրներում տեղի ունեցող գործընթացներին  անմիջականորեն ծանոթանալու, այլև՝  հետագա համագործակցության առումներով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կազիմերժ Ռակովսկին կարևորել է երկկողմ ապակենտրոնացված հարաբերությունների ձևավորումը և մատնանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես խոսելով Լեհաստանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ձևաչափի և կառավարման համակարգում ձեռք բերած փորձի մասին:

Աշոտ Ղուլյանը, խոսելով Արցախում ՏԻՄ առանձնահատկությունների մասին, կարևորել է այդ բնագավառում Լեհաստանի ունեցած փորձի փոխանակումն ու խորհրդատվությունների կազմակերպումն Արցախի իշխանությունների հետ: 

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև միջխորհրդարանական կապերի, Արցախի Հանրապետության խորհրդարանում ձևավորված բարեկամության խմբերի և համագործակցության հնարավոր հեռանկարների մասին:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]