Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև մշակութային և այլ ծրագրեր կիրականացվեն

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև մշակութային և այլ ծրագրեր 
կիրականացվեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Լյուկ Կարվունասի և Արֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատվիրակության կազմում էին Ալֆորվիլի քաղաքապետարանի աշխատակիցներ և ՀՅԴ Ֆրանսիայի կառույցի ներկայացուցիչներ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Այստեղ Հայաստանի ողջ պատմությունն է: Հիշում եմ`երեք տարի առաջ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ:  Մենք`ֆրանսիացիներս, մեր առաքելությունն ենք համարում երկխոսություն հաստատել, համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի, հիմա նաև Արցախի հետ»,-ասաց Լյուկ Կարվունասը:

Նա շեշտեց, որ երկու օր առաջ եղել է Արցախում և տեսել, որ Արցախի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և Բերձորի քաղաքապետը համագործակցության հետ կապված մեծ սպասումներ ունեն:

Կարվունասի խոսքով` Արֆորվիլի և Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրումը քաղաքական գործընթաց է: «Երբ Ադրբեջանը իրավապահների միջոցով ճնշում է գործադրում Արֆորվիլի վրա, դա նույնպես քաղաքական գործընթաց է: Չնայած այդ ճնշումներին` Ֆրանսիայում կան քաղաքապետներ, որոնք Հայաստանի և Արցախի կողքին են, և մենք հույս ունենք Բերձորի հետ մշակութային համագործակցություն իրականացնել, համայնքային կառավարման տեսանկյունից մեր փորձը փոխանցել նրանց և երկարատև նախագծեր կյանքի կոչել»,-ընդգծեց պատգամավորը:

Լյուկ Կարվունասը շեշտեց, որ երեկ հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի  արտակարգ և լիազոր դեսպանի հետ: Պատգամավորը և դեսպանը խոսել են Արցախում տեղի ունեցած հանդիպումների մասին և նշել, որ երկու երկրների միջև համաձայնություններ են ձեռք բերվել: «Խոսել ենք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին: Հայաստանում իրողությունները փոխվում են,  և ես հույս ունեմ, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ, կարող է հաջողության հասնել Արցախի ճանաչման հարցում»,-եզրափակեց պատգամավորը:

Արֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչն ասաց, որ գոհ ու երջանիկ է Բերձորի հետ բարեկամության հռչակագրի ստորագրության կապակցությամբ: «Մենք ճնշումների ենք ենթարկվել Ադրբեջանի կողմից, բայց չենք զիջել, դիմակայել ենք և ստորագրել այս համաձայնագիրը»,-փաստեց քաղաքապետը:

Անդրադառնալով Արցախ կատարած այցին` նա նշեց, որ հանդիպել է ժողովրդի, որը քաջ է ու ցանկանում է պայքարել իր հույսի, ապագայի համար:

Հայաստան ժամանած հյուրերը սեպտեմբերի 25-ին Բերձորում մասնակցել են Բերձորի և Արֆորվիլի բարեկամության հռչակագրի ստորագրության արարողությանը։ Հռչակագիրը նախաստորագրվել էր 2017 թ. նոյեմբերի 20-ին՝ տեսակապի միջոցով։ Այս կապակցությամբ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել և դատական գործ հարուցել։ Լյուկ Կարվունասը սեփական նախաձեռնությամբ սկսեց Բերձորի հետ բարեկամության պայմանագիր ստորագրելու գործընթացը: Նա Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահն է և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ։ Արֆորվիլը «քույր քաղաքի» պայմանագիր ունի նաև Արագածոտնի մարզի Օշական համայնքի հետ, որտեղ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ այցից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]