Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳ փոխնախարարը քաղաքական կոնսուլտացիաներ Է անցկացրել Բաքվում

ՌԴ ԱԳ փոխնախարարը քաղաքական կոնսուլտացիաներ Է անցկացրել Բաքվում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Բաքվում քաղաքական կոնսուլտացիաներ Է անցկացրել Ադրբեջանի իր պաշտոնակից Խալաֆ Խալաֆովի հետ: Հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը սեպտեմբերի 27-ին զետեղված Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քննարկվել են քաղաքական, տնտեսական եւ հումանիտար որորտներում երկկողմ համագործակցության լայն շրջանակի հրատապ հարցեր: Հաստատվել Է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Առանձնակի ուշադրություն Է դարձվել փոխգործակցությանը տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակում»,- ասված Է փաստաթղթում:

Սեպտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել Է Բաքու, որտեղ պլանավորված Է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Երկու երկրների ղեկավարները կանցկացնեն երկկողմ հանդիպում, ինչպես նաեւ ելույթ կունենան ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նստաշրջանում եւ ներկա կլինեն ձյուդոյի աշխարհի 32-րդ առաջնության վերջին օրվա մրցումներին: Բաքվում կայանալիք միջոցառումներից հետո ռուսական պետության ղեկավարը կմեկնի Դուշանբե, որտեղ սեպտեմբերի 27-ին սկսվում Է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]