Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը 9 մարզերի տնտեսական ու սոցիալական զարգացման համար կտրամադրի 421 մլն դրամ

Կառավարությունը 9 մարզերի տնտեսական ու սոցիալական զարգացման համար 
կտրամադրի 421 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 421 մլն 235 հազար դրամ կհատկացնի Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով այսպիսի որոշում կայացվեց սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում:

«Որոշման նախագծով նախատեսվում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացումը: Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին, և ներկայումս ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում»,- ասաց Պապիկյանը:

Ըստ որոշման նախագծի՝ Արագածոտնի մարզպետարանին կտրամադրվի 61 մլն 816 հազար հազար դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 58 մլն 273 հազար, Վայոց ձորի մարզպետարանին՝ 34 մլն 545 հազար, Արմավիրի մարզպետարանին՝ 3 մլն 519 հազար դրամ, Արարատի մարզպետարանին՝ 2 մլն 858 հազար, Կոտայքի մարզպետարանին՝ 54 մլն 235 հազար դրամ, Լոռու մարզպետարանին՝ 39 մլն 936 հազար դրամ, Սյունիքի մարզպետարանին՝ 134 մլն 407 հազար դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 31 մլն 645 հազար դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]