Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մինչև հաջորդ տարվա սկիզբ բոլոր խոշորացված համայնքները կունենան քաղաքացիների սպասարկման գրասենյակներ

Մինչև հաջորդ տարվա սկիզբ բոլոր խոշորացված համայնքները կունենան 
քաղաքացիների սպասարկման գրասենյակներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ավելի քան 30 խոշորացված համայնքներում ստեղծվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ» խորագրով միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Հայաստանում քաղաքացիների սպասարկման գրասենյակներ սկսել են ձևավորվել դեռևս 5 տարի առաջ, բայց ինտենսիվ այս աշխատաքները սկսեցին իրականացվել վարչատարածքային բարեփոխումների, համայնքների միավորման և խոշորացման գործընթացին զուգահեռ: Եվ այս գրասենյակների նպատակն այն է, որ քաղաքացիները կարողանում եմ օգտվել համայնքի կողմից մատուցվող բոլոր ծառայություններից` լինեն դրանք տեղեկանքներ, հարկային որոշակի գործառույթներ, լիազորագրեր, թույլտվություններ, արտոնագրեր և այլն»,- ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ համայնքների տրամադրած բոլոր այս ծառայությունները քաղաքացիները կարողանում են ստանալ մեկ պատուհանից՝ այցելելով այս գրասենյակ: Նրա խոսքով` քաղաքացիների սպասարկման գրասենյակներ կգործեն ևս 10 խոշորացված համայնքներում, իսկ հաջորդ տարվա սկիզբ արդեն բոլոր խոշորացված համայնքներում:

«Այս գրասենյակները ամբողջական մի համակարգ են խոշորացված համայնքի մեջ մտնող բնակավայրերի: Օրինակ` սեպտեմբերի 26-ին բացվել է Ջրվեժի գրասենյակը, և Ձորաղբյուր, Զովք համայնքների բնակիչները առանց Ջրվեժ համայնքի կենտրոն գալու իրենց գրասենյակներում տեղադրված համակարգիչների միջոցով օգտվում են բոլոր նույն ծառայություններից, ինչ Ջրվեժ համայնքում»,- եզրափակեց Տերտերյանը:

Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Համաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել համայնքապետարանների կողմից վարչական ծառայությունների մատուցման որակի բարելավման ու ստանդարտացման հնարավորությունները, ծառայությունների մշտադիտարկման ու գնահատման գործիքներն ու մեխանիզմները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]