Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հակասում է գործընկերության սկզբունքներին. Էրդողան

Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հակասում է գործընկերության սկզբունքներին. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հակասում Է երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության սկզբունքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն ենք ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ցանկացած երկրի համար, որը մեր ռազմավարական գործընկերն Է, անտեղի կլիներ հնարավոր պատժամիջոցների մասին խոսել իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ: Թուրքիան միշտ Էլ կատարել Է իր՝ որպես ռազմավարական գործընկերոջ պարտավորությունները, մենք դա այսուհետեւ Էլ անելու ենք»,- ասել Է նա:

Էրդողանը նաեւ ԱՄՆ-ին մեղադրել Է այն բանում, որ նա շարունակում Է աջակցել «Դեմոկրատական միություն» կուսակցությանը եւ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիային, որոնց Թուրքիան համարում Է հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) սիրիական ճյուղավորումը: «Երբ մեր ռազմավարական գործընկերը կողք-կողքի աշխատում Է ահաբեկչական կազմակերպությունների հետ, դա մենք չենք կարող ընդունել»,- նշել Է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Է, որ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործով քաղաքական որոշում չի լինելու, հարցը կլուծի անկախ դատական համակարգը: Էնդրյու Բրանսոնին, որն ապրում Էր Իզմիրի շրջանում, ձերբակալել են անցյալ տարի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապերի մեղադրանքով:

Մեղադրող կողմը նրա համար պահանջում Է 35 տարվա բանտարկություն, բայց պաստորը լիովին ժխտում Է իր մեղքը: Բրանսոնի հետ կապված իրադրությունը խիստ լարվածության պատճառ Է դարձել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն օգոստոսի 1-ին պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի եւ արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի նկատմամբ այն բանի պատճառով, որ Անկարան Բրանսոնին թույլ չտվեց վերադառնալ հայրենիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]