Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ն եւ Սիրիան կարող են «վիրաբուժական ճշգրտության» գործողություններ իրականացնել Սիրիայում. Թրամփ

ՌԴ-ն եւ Սիրիան կարող են «վիրաբուժական ճշգրտության» գործողություններ իրականացնել Սիրիայում. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ դեմ Է լայնածավալ ռազմական գործողությանը Սիրիայի Իդլիբի նահանգում, բայց կարծում Է, որ սիրիացի եւ ռուս զինվորականները կարող են այնտեղ ուղղորդված գործողություններ իրականացնել ահաբեկիչների դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նյու Յորքում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում Թրամփը հայտնել Է, որ Իդլիբում նախապատրաստվող լայնամասշտաբ գործողության վերաբերյալ հաղորդումներից հետո ցուցում Էր տվել իր վարչակազմին «թույլ չտալ դա»:

«Բայց դա չի նշանակում, որ նրանք չեն կարող գործել ընտրողաբար եւ ահաբեկիչների նկատմամբ անել այն, ինչ պետք Է անել»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը: «Հուսով եմ՝ այժմ այդ գործողությունը վիրաբուժականի պես ճշգրիտ կլինի»,- հավելել Է նա:

Ընդսմին Թրամփն իր վաստակն Է համարել այն, որ գործողությունն այդպես Էլ չսկսվեց, եւ հայտարարել Է, որ «բազմաթիվ սիրիացիներ շնորհակալ են իրեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]