Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական 
հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 26-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանին և Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  ողջունելով հյուրերին՝ արտգործնախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: ԱԳ փոխնախարարը Աֆշան Խանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, ՀՀ առաջնայնությունները, այդ թվում՝ մինչև 2030թ. կայուն զարգացման օրակարգի շրջանակում:

Զրույցի ընթացքում նախարարի տեղակալ Հովակիմյանն անդրադարձավ երեխաների համար նորարարական տեխնոլոգիաների հասանելիության հարցին և ներկայացրեց այս առումով Հայաստանի դրական փորձը: Աշոտ Հովակիմյանը խոսեց մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների իրականացումն ապահովելու նպատակով համակարգող մեխանիզմի հիմնման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենն իր գոհունակությունը հայտնեց երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի ձեռքբերումների առնչությամբ, ինչպես նաև ներկայացրեց հիմնադրամի նոր առաջնայնությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]