Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բնության պետական թանգարանում ՀՀ անկախության հռչակման 27-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Բնության պետական թանգարանում ՀՀ անկախության հռչակման 27-ամյակին նվիրված 
միջոցառում է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարարության  Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված անկախության հռչակման 27-ամյակին։  Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանը, այլ հյուրեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գնել Սանոսյանը հատկանաշել է թանգարանի դերը  հասարակության տարբեր տարիքային խմբերի էկոլոգիական կրթության գործընթացում։ Փոխնախարարն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ներկաներին և Հայաստանի քաղաքացիներին։

Տոնական միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել նաև թանգարանի առաջին սրահի վերաբացման արարողությունը։ Երկար ժամանակ սրահը չէր գործում վթարային լինելու պատճառով և այն վերանորոգվել է բարերար Լևոն Ահարոնյանի միջոցներով։ Բնապահպանության նախարարի տեղակալը  գերատեսչության անունից շնորհակալագիր է հանձնել Լ․ Ահարոնյանին՝ երկար տարիներ թանգարանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար։

Ներկայացմամբ հանդես են եկել Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները։

Տոների առիթով թանգարանում բացվել է «Բնության ներշնչանք» խորագիրը կրող ցուցահանդես: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը բնության հանդեպ  սեր քարոզելու համար շնորհակալագրեր է հանձնել ցուցահանդեսի հեղինակ գեղանկարիչներին և միջոցառման այլ մասնակիցներին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]