Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փոմպեոն հավաստեց, որ ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն կանցկացնեն նոր գագաթնաժողով, հավանաբար, հոկտեմբերից հետո

Փոմպեոն հավաստեց, որ ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն կանցկացնեն նոր գագաթնաժողով, հավանաբար, հոկտեմբերից հետո

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հաստատել Է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նոր հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս, եւ որ այդ գագաթնաժողովը, հավանաբար, կկայանա հոկտեմբերից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվս մեկ գագաթնաժողով կլինի, դրա անցկացման վայրն ու օրը դեռեւս որոշված չեն, բայց մենք քրտնաջան աշխատանք ենք կատարում՝ ապահովելու այն պայմանները, որոնք անհրաժեշտ են այդ գագաթնաժողովի ժամանակ հնարավորինս շատ բանի հասնելու համար: Հուսով եմ, որ դա կլինի շուտով»,- ասել Է Փոմպեոն սեպտեմբերի 26-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Պետքարտուղարի խոսքով՝ մոտ ժամանակներս ինքը կուղեւորվի Փհենյան, որպեսզի բանակցություններ վարի երկու երկրների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու շուրջ: «Ես չգիտեմ, թե այդ գագաթնաժողովը երբ կկայանա,-հավելել Է Փոմպեոն:-Այն կարող Է անցկացվել հոկտեմբերին, բայց, հավանաբար, դա տեղի կունենա ավելի ուշ»:

ԱՄՆ-ի նախագահը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում ելույթից առաջ հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի հետ իր նոր հանդիպման նախապատրաստումն արդեն տարվում Է, իսկ ներկա դրությամբ զգալի առաջընթաց Է ձեռք բերվել Կորեական թերակղզու միջուկազերծման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]