Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինացի ուսանողներն արհեստական ճարպ են ստեղծել

Ուկրաինացի ուսանողներն արհեստական ճարպ են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի ուսանողներն արհեստական ճարպ են ստեղծել, որը կարող Է փոխարինել Ուկրաինայում տարածված կենդանական արտադրանքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հայտնել Է «Կոմենտարիի» հրատարակությունը՝ վկայակոչելով Սումի ագրարային համալսարանի տեղեկատվությունը:

Արհեստական ճարպափոխարինիչը, որը մշակվել Է սննդի ամբիոնի դոցենտ Դմիտրի Բիդյուկի ղեկավարությամբ, բաղկացած Է պարզ բաղադրիչներից՝ բուսական յուղից ու դոնդողից, նշում Է ԶԼՄ-ն: «Մեր հայտնագործությունը յուղոտ խոզաճարպի առողջ այլընտրանքն Է, քանի որ չի պարունակում կենդանական ծագման բազմաթիվ վնասակար նյութեր: Այս ճարպը կարող են ուտել նույնիսկ բուսակերները»,-հրատարակությունը մեջբերում Է Բիդյուկի խոսքը: Բացի այդ, ասել Է դոցենտը, արհեստական ճարպը «կարող Է արտադրվել ցանկացած համով՝ սովորական աղի, պղպեղով եւ այլ համեմունքներով, թթու, քաղցր, տարբեր յուղալիությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]