Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայում թեթեւշարժիչավոր ինքնաթիռ Է կործանվել

Գերմանիայում թեթեւշարժիչավոր ինքնաթիռ Է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ Է զոհվել Գերմանիայի արեւելքի Թյուրինգիայի դաշնային երկրամասում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, միջադեպը տեղի Է ունեցել Ալկերսլեբեն կոմունայի տարածքում՝ օդանավակայանի մերձակայքում: Ինքնաթիռը վերթիռ Է կատարել օդանավակակայանից, ընկել ու այրվել: Առայժմ հայտնի չԷ՝ բռնկումը օդում Է տեղի ունեցել, թե գետնի վրա: Պատահարի վայր են ժամանել ոստիկանությունը, հրշեջներն ու փրկարար ծառայությունները: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի երկու ուղեւորները զոհվել են, նրանց անձերը դեռեւս պարզված չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]