1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Terrafugia-ն հոկտեմբերին կսկսի ընդունել աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների պատվերները

Terrafugia-ն հոկտեմբերին կսկսի ընդունել աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների 
պատվերները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Geely ավտոկոնցեռնին պատկանող Terrafugia ամերիկյան ընկերությունն աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների նախնական պատվերները կսկսի ընդունել այս տարվա հոկտեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավտոմեքենան իրենից ներկայացնում Է հիբրիդային բենզինա-Էլեկտրական թռչող սարք: Ինչպես հայտնել Է Terrafugia-ի գործադիր տնօրեն Քրիս Ջարանը, պատվիրատուներին դրա մատակարարումները կսկսվեն 2019 թվականին: Թռչող ավտոմեքենան տեղավորում Է երկու մարդու:

Թռիչքի ռեժիմից անցումը ցամաքային երթեւեկության տեւում Է ընդամենը մեկ րոպե, ընդ որում մեքենային օդ բարձրանալու եւ վայրԷջքի համար անհրաժեշտ Է թռիչքավայրԷջքային գոտի: Թռչող ավտոմեքենաների առաջին խմբաքանակը վաճառվելու Է ԱՄՆ-ում: Մեքենայի վերջնական գինը դեռեւս որոշված, հայտնում Է «Սինհուա» գործակալությունը: Ջարանը նշել Է, որ թռչող ավտոմեքենայի հաջորդ մոդելը՝ TF-2-ը, որն իրականացնելու Է ուղղահայաց թռիչք ու վայրԷջք, նույնպես կներկայացվի այս տարվա հոկտեմբերին, իսկ վաճառքում կստացվի 2023 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]