Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերգեյ Բագրատյանը վստահ է՝ ներկայիս խորհրդարանը չի արտահայտում հանրության կամքը

Սերգեյ Բագրատյանը վստահ է՝ ներկայիս խորհրդարանը չի արտահայտում հանրության 
կամքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վստահ է՝ ներկայիս խորհրդարանը չի արտահայտում հասարակության կամքն ու պատկերացումները: Միևնույն ժամանակ կարծում է՝ կարևոր են ոչ միայն արտահերթ ընտրությունները, այլ նաև դրանց որակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բագրատյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս խորհրդարանը չի արտահայտում հասարակությունում գոյություն ունեցող կամքը: ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում, այնինչ ներգրավված չէ ավագանիում, կառավարությունում, նշանակում է՝ չի արտահայտում հանրության պատկերացումները: Հեղափոխության արդյունքում ձևավորվեց այլ իրավիճակ, 7 տոկոս ձայն ունցող դաշինքը կարողացավ իշխանություն ձևավորել, դրանով ապացուցել, որ ունի ժողովրդի մեծամասնության քվեն: Եվ ԱԺ-ում քվեարկեցին վարչապետ Փաշինյանի օգտին: ԱԺ-ում մեծամասնությունը որակական իմաստով այլևս մեծամասնություն չէ: Այսինքն՝ չի ապահովում հանրության իրական պատկերացումները»,-ասաց Բագրատյանը:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին՝ նա նշեց՝ վարչապետը պետք է նաև հաշվի առնի, որ որակյալ ընտրությունը նույնպես շատ կարևոր գրավական է։ «Ոչ միայն ընտրությունն ինքնին, այլև ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական դասավորությունը պետք է իսկապես արտահայտի քաղաքացիների կամքը: Այստեղ մենք քննարկելու նյութ ունենք վարչապետի հետ»,-նշեց Բագրատյանը:

Անդրադառնալով նրան, որ ԱԺ-ն չի արտացոլում պատկերացումները նաև այն պատճառով, որ ավագանու ընտրություններում խորհրդարանում ներկայացված ուժերը, այդ թվում ԲՀԿ-ն, շատ քիչ ձայներ են հավաքել, Բագրատյանը նշեց՝ ՏԻՄ և համապետական ընտրությունները տաբեր են: «Երևանի ընտրությունը իրողություն է, բայց բնակչության մյուս կեսը մարզերում է։ Երևանի ընտրությունները քաղաքական չեն: Համապետական ընտրությունը քաղաքական ուժերի, զարգացումների, տեսլականների մրցակցություն է»,-ասաց Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ ԲՀԿ-ն ավագանու ընտրություններում ապացուցեց, որ երկրորդ քաղաքական ուժն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]