Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բավական հաջողված և լի կարևոր շեշտադրումներով. Արման Նավասարդյանի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի ելույթին

Բավական հաջողված և լի կարևոր շեշտադրումներով. Արման Նավասարդյանի 
անդրադարձը Նիկոլ Փաշինյանի ելույթին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բավական հաջողված էր և լի կարևոր շեշտադրումներով: «Արմենպրես»-ի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ դուրս են գալիս ուղիղ ճանապարհ: Դա երևաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Նրա ելույթը միանշանակ հաջող էր: Նախ՝ ելույթը շատ հաջող էր տեխնիկական առումով: Լավ ու ճիշտ անգլերենով արտասանված ելույթը հաջողության գրավական է»,-ասաց Արման Նավասարդյանը: Նա առանձնացրեց այն հանգամանքը, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Փաշինյանի վրա, դա մեծ հնարավորություններ, բարենպաստ պայմաններ է ստեղծում հետագա աշխատանքի համար:

Արման Նավասարդյանը կարևոր համարեց ղարաբաղյան հարցի հետ կապված շեշտադրումները: Կենտրոնում դրված էր այն հարցը, որ Ղարաբաղը բանակցային կողմ է:

«Հստակ ասվեց, թե Ղարաբաղն այն ֆիգուրն է, որը տեղ է գրավելու բանակցային գործընթացում: Վարչապետ Փաշինյանի արած համեմատությունները շատ հետաքրքիր էին, այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը խոսել Արցախն իր կազմում լինելու մասին, երբ նույնիսկ չի ուզում խոսել Ղարաբաղի հետ, երբ ամեն ինչ արվում է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Ի դեպ, սա առաջին անգամն է, որ այդ մակարդակով հնչում է Նախիջևանի մասին հարցը, ինչը շատ կարևոր է»,-ասաց Արման Նավասարդյանը:

Արման Նավասարդյանի խոսքով՝ նման այցելությունները միջազգային տեսանկյունից կարևոր հնարավորություններ են ստեղծում արտաքին քաղաքականության խնդիրների լուծման և առաջ մղման առումով: Նա առանձնացրեց ջերմ մթնոլորտւմ անցած Ավստրիայի կանցլերի, Կանադայի վարչապետի և այլ գործընկերների հետ հանդիպումը:

Արման Նավասարդյանը շատ կարևոր համարեց Վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նրա խոսքով՝ սա նախերգանքն էր սպասվող այցելության:  

«Իրանը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության ներկապնակում, և Իրան սպասվող այցելությունը կարող է շրջադարձային կետ լինել ոչ միայն քաղաքական խնդիրների առաջ մղման, այլև տնտեսական առումով, արդեն խոսվել է էներգետիկայի, ճանապարհային համագործակցության և այլ հարցերի մասին»,-ասաց նա:

Ըստ Արման Նավասարդյանի՝ ընդհանրապես միջազգային գործընկերների հետ հարաբերությունները ներկայում ջերմ մթնոլորտում են ձևավորվում, ինչը լավ ուղի է հարթում Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Ստեղծված առիթը պետք է բաց չթողնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]