1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մերիլին Մոնրոյի սեւ կաբրիոլետն աճուրդի են հանել 500 հազար դոլարով

Մերիլին Մոնրոյի սեւ կաբրիոլետն աճուրդի են հանել 500 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1956 թվականի արտադրության Ford Thunderbird ավտոմոբիլը՝ ծալովի ծածկով, որը վարել Է դերասանուհի եւ երգչուհի Մերիլին Մոնրոն (1926-1962 թթ.) ԱՄՆ-ում դրվել Է Julien’s Auctions-ի աճուրդում: Ավտոմեքենան նախնական կարգով գնահատված Է 500 հազար դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Daily Telegraph թերթը:

Ավտոմեքենան ամերիկացի դերասանուհու համար ձեռք Է բերվել Marilyn Monroe Productions ընկերության կողմից: Համարվում Է, որ այն նրա բիզնես-գործընկեր եւ լուսանկարիչ Միլթոն Գրինի (1922-1985 թթ.) Սուրբծննդյան նվերն Էր: Դերասանուհին մեքենայի տերն Է դարձել դրամատուրգ եւ արձակագիր Արթուր Միլլերի (1915-2005 թթ.) հետ ամուսնանալուց կես տարի առաջ: Զույգը դրանով եկել Էր պսակադրությանը: «Մերիլինը սիրում Էր ավտոմեքենա վարել,-հրատարակությունը մեջբերում Է Միլթոն Գրինի տիկնոջ՝ Էմիի խոսքը:-Մենք նստում Էինք կաբրիոլետը եւ ճանապարհով սլանում քամուն ընդառաջ»:

Մոնրոն ավտոմեքենան օգտագործել Է վեց տարի եւ դրանով անցել գրեթե 50 հազար կիլոմետր, իսկ այնուհետեւ այն նվիրել Է դերասանական վարպետության իր ուսուցչի՝ Լի Սթրասբերգի (1901-1982 թթ.) որդուն՝ 18-ամյա Ջոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]