Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հոգանոց կազմն անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հոգանոց կազմն անցկացրել է առաջին 
աշխատանքային հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նոր ձևավորվող  Հանրային խորհրդի`  կառավարության   կողմից   նշանակված 15 հոգանոց կազմը  սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։

Ւնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, աշխատանքային  քննարկման  ընթացքում գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն  Մանուկյանը  խորհրդի  նոր  անդամներին  հակիրճ  ներկայացրել է կառույցի դերն ու նպատակները, միջազգային կապերն ու համագործակցության փորձը,աշխարհում  նմանատիպ կառույցների գործունեությունը։

Այնուհետև քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և ՀԽ  վերջնական  45 հոգանոց  կազմի հաստատման ընթացակարգը,  որը ըստ «Հանրային  խորհրդի    մասին»   ՀՀ  օրենքի` կտևի շուրջ 2 ամիս:

Քննարկման ընթացքում 15 հոգուց կազմվել են նաև աշխատանքային խմբեր, որոնք պետք է համակարգեն հանձնաժողովների ձևավորման գործընթացը: Մասնակիցները եկել են համաձայնության, որ կազմակերպչական գործընթացը կհամակարգի Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի ձևավորման հաջորդ փուլը կսկսվի հայտարարությամբ` ուղղված հասարակության լայն շերտերին` ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների կազմում: Հայտարարության մեջ կներկայացվի հաձնաժողովների ցանկը, հանձնաժողովներում ընդգրկվելու կարգը, պայմաններն ու չափորոշիչները:

Հայտարարությունը (որի տեքստը աշխատանքային հանդիպման ընթացքում նույնպես քննարկվել է) կհրապարակվի Հանրային խորհրդի վերաբերյալ ՀՀ կառավարության ս.թ. սեպտեմբերի 6-ի որոշումը պաշտոնապես հրապարակելուց անմիջապես հետո:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]