Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռոուհանին Թերեզա Մեյի հետ հանդիպմանը կարեւորել Է միջուկային գործարքի պահպանումը

Ռոուհանին Թերեզա Մեյի հետ հանդիպմանը կարեւորել Է միջուկային գործարքի պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները շահագրգռված են զարգացնելու համագործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի 26-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:

«Մենք պետք Է զարգացնենք համագործակցությունը, ինչպես նաեւ կոնսուլտացիաներ անցկացնենք, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք միջուկային գործարքը պահպանելու համար, մասնավորապես տնտեսական ոլորտում»,-Ռոուհանիի խոսքը մեջբերված Է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: Ռոուհանին հայտարարել Է, որ Թեհրանը շահագրգռված Է Մեծ Բրիտանիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացմամբ: «Երկրների միջեւ երկկողմ համագործակցության ընդլայնումը կբերի մեր միջեւ տնտեսական, առեւտրական եւ ներդրումային կապերի խորացմանը»,-նշել Է նա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից՝ գործարքից, որը կնքվել Էր 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից կիրառվող միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման փոխարեն: Վաշինգտոնը խոստացել Է Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնել նոյեմբերի 4-ին, ինչպես նաեւ կոչ Է արել իր բոլոր դաշնակիցներին՝ նավթ չգնել Իրանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]