1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Էդուարդ Շարմազանով

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների 
վայրագություններն Արցախում. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին այցելել է Խատինի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խատինի աղետը ֆաշիզմի եւ վանդալիզմի դասական դրսեւորում է: Թե՛ 1915 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում, թե՛ 1943 թ. Խատինում եւ թե՛ 2016 թ. ապրիլին Թալիշում գործ ունեինք ֆաշիզմի եւ վանդալիզմի դասական դրսեւորման հետ: Եւ այսօր դատապարտելով Խատինի աղետը՝ մենք դատապարտում ենք եւ՛ Հայոց ցեղասպանությունը, եւ՛ ադրբեջանցիների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների դեմ վայրագությունները»: 

ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]