Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դամասկոսում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

Դամասկոսում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունը Դամասկոսի «Շամ Փելաս» հյուրանոցում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դիվանագիտական ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  միջոցառմանը ներկա է եղել Սիրիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ պալատի հարցերով նախարար Մանսուր Ազամը, որը նախագահ Բաշար ալ-Ասադի անունից ջերմ շնորհավորանքներ փոխանցեց Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին:

Ընդունելության պատվավոր հյուրերն էին ՍԱՀ կառավարության անդամները, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի ներկայացուցիչ Խալեդ ալ-Այուբը, Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ, Դամասկոսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ եպ. Նալբանդյանը, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Հովսեփ եպ. Արնաությանը, դամասկահայ համայնքի ականավոր անդամներ և հոգևորականներ, լրագրողներ, մտավորականներ, մշակութային և կուսակցական գործիչներ:

Դիմելով ներկաներին՝ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ չնայած բազում դժվարությունների, որոնցով անցավ մեր երկիրն անկախության ճանապարհին, այնուամենայնիվ Հայաստանը կարողացավ դրական առաջընթաց գրանցել քաղաքական, տնտեսական, հասարակական և այլ ոլորտներում, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների կերտման, մարդու իրավունքների ու մտքի, խղճի և ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանության ասպարեզներում:

Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին՝ դեսպան Փոլադյանը գոհունակությամբ նշել է, որ դրանք կառուցված են ամուր հիմքի վրա:

Իր խոսքում Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Այման Սուսանը մատնանշել է երկու երկրների ժողովուրդների միջև պատմական, քաղաքական և հասարակական կապերը, նշելով, որ սիրիացի ժողովուրդն իր սիրտը բացեց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի առջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]