Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կահիրեում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

Կահիրեում տեղի է ունեցել  ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման հյուրերի թվում են եղել ԵԱՀ հնությունների նախարար Խալիդ Ալ Անանին, ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումների և առկա մարտահրավերների, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների մասին։

Անդրադառնալով հայ-եգիպտական միջպետական փոխհարաբերություններին՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց հիմքում երկու հինավուրց ժողովուրդների պատմամշակութային հարուստ ավանդույթներն են ու ամուր բարեկամությունը, և որ նախորդ տարի սեպտեմբերին Երևանում կայացած հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գումարումը նոր լիցք հաղորդեց երկկողմ առևտրատնտեսական կապերին։ Արմեն Մելքոնյանն անդրադարձել է նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումներին։

Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ նախագահի անձնական ներկայացուցիչը, ով Հայաստանի անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին փոխանցել էր ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]