1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՊՀ-ում մինչեւ տարեվերջ կանցկացվեն եւս չորս խոշոր վարժանքներ

ԱՊՀ-ում մինչեւ տարեվերջ կանցկացվեն եւս չորս խոշոր վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը ազդարարել Է մինչեւ 2018 թվականի վերջը ԱՊՀ-ի տարածքում չորս խոշոր զորավարժությունների անցկացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Առջեւում դեռ մի շարք խոշոր եւ լուրջ միջոցառումներ կան: Դրանք են՝ «Որոնում-2018»-ը՝ Ղազախստանում, «Սահման-2018»-ը՝ Տաջիկստանում, «Օդային կամուրջը» եւ «Անխախտ եղբայրությունը»՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում»,-ասել Է Լապինը՝ ելույթ ունենալով «Իսիկ-Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների փակմանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 26-ին ավարտված վարժանքները հերթական փուլն են դարձել ԱՊՀ-ի երկրների համատեղ մարտական պատրաստության միջոցառումների համալիրում:

ԱՊՀ-ի մասնակից պետությունների պատկան մարմինների «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ հակաահաբեկչական վարժանքները ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի հովանու ներքո անցկացվել են 2017-2019 թվականներին ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ-ի երկրների համագործակցության ծրագրին համապատասխան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]