Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Apple-ի առաջին համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել Է 375 հազար դոլարով

Apple-ի առաջին համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել Է 375 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1976 թվականի թողարկման Apple I 200 համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել Է 375 հազար դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է MarketWatch հրատարակությունը:

Աճուրդի ներկայացուցիչները հրաժարվել են բացահայտնել վաճառողի եւ գնորդի անունները: Նշվում Է, որ Apple I մոդելի առաջին 200 անձնական համակարգիչները Սթիվ Ջոբսի եւ Սթիվ Վոզնյակի կողմից ստեղծվել են Apple Computer ընկերության գոյության արշալույսին: Վաճառված լոտը՝ 16 օրիգինալներից մեկը, մինչ այժմ աշխատում Է:

2014 թվականին Christie՚s-ի աճուրդում վաճառվել Է Apple I շարքի մեկ այլ նմուշ: Լոտը գնահատել Էին 365 հազար դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]