Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էրդողանը մտադիր չԷ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հրաժարվել իրանական գազից

Էրդողանը մտադիր չԷ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հրաժարվել իրանական գազից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան չի պլանավորում դադարեցնել Իրանից գազի ներմուծումը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պատճառով: Անկարայի այս դիրքորոշումը սեպտեմբերի 26-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքից մեջբերումներ Է արել Haber Turk հեռուստաալիքը:

«Ավելի վաղ Բարաք Օբամայի օրոք Էլ եղել են նման իրավիճակներ: Բայց եթե մենք չկարողանանք այն ներմուծել՝ ինչո՞վ եմ ես ձմռանը տաքացնելու մեր ժողովրդին: Այժմ գազի 50 տոկոսը մենք գնում ենք Ռուսաստանից, մնացած ծավալը՝ Ադրբեջանից, Իրանից, Իրաքից ու երբեմն Էլ՝ Ալժիրից»,-ասել Է Էրդողանը: Թուրքիայի նախագահն ընդգծել Է, որ վառելիքի գնման հարցերում իր երկիրը «գործելու Է ներքին պահանջմունքներին համապատասխան»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից՝ գործարքից, որը կնքվել Էր 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից կիրառվող միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման փոխարեն: Վաշինգտոնը խոստացել Է Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնել նոյեմբերի 4-ին, ինչպես նաեւ կոչ Է արել իր բոլոր դաշնակիցներին՝ նավթ չգնել Իրանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]