Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Qualcomm-ն Apple-ին մեղադրել Է առեւտրային տեղեկատվության հափշտակման մեջ. CNBC

Qualcomm-ն Apple-ին մեղադրել Է առեւտրային տեղեկատվության հափշտակման մեջ. CNBC

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոցեսորների արտադրող Qualcomm ընկերությունը, որը համալրող մասեր Է մատակարարում Apple ընկերության արտադրանքի համար, նրան մեղադրել Է առեւտրային գաղտնիք բովանդակող տեղեկատվության հափշտակման մեջ՝ Intel IT-հսկային օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հայտնել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Qualcomm-ի գլխավոր իրավախորհրդատու Դոնալդ Ռոզենբերգին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Qualcomm-ը Apple-ին մեղադրում Է այն բանում, որ ընկերությունը «հսկայական քանակությամբ» գաղտնի կոմերցիոն տեղեկատվություն Է գողացել, որպեսզի բարելավի Intel ընկերության չիպերի բնութագրերը, որը թողարկում Է միկրոպրոցեսորներ եւ Qualcomm-ի մրցակիցն Է: «Qualcomm-ի արժեքավոր կոմերցիոն տեղեկատվության անօրինական օգտագործումը, փորձելով օգնել մրցակցին՝ բարելավելու իր արտադրանքը, անուղղելի վնաս Է հասցնում Qualcommին եւ պետք Է դադարեցվի»,-ասել Է Ռոզենբերգը:

Նշվում Է, որ ընկերությունն իր մեղադրանքը հաստատող ուղղակի ապացույցներ չի տրամադրել: Qualcomm-ն զբաղվում Է կապի անլար միջոցների եւ միկրոԷլեկտրոնիկայի մշակմամբ: Ընկերությունը Snapdragon պրոցեսորներ Է արտադրում շարժական սարքերի համար: Qualcomm-ի հաշվետվությունների տվյալներով՝ 2016 թվականին ընկերության շրջանառությունը կազմել Է 23,55 մլրդ դոլար, զուտ շահույթը՝ 5,7 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]