Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքմենստանի նախագահը չեղարկեց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ աղի անվճար սպառումը

Թուրքմենստանի նախագահը չեղարկեց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ աղի անվճար սպառումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը որոշում Է ստորագրել, որի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից այլեւս չի լինելու ԷլեկտրաԷներգիայի, գազի, խմելաջրի եւ աղի անվճար տրամադրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Թուրքմենստանն այսօր» գործակալությունը:

«Հավանություն տալ Թուրքմենստանում սոցիալական արտոնությունների տրամադրման համակարգի հետագա կատարելագործման վերաբերյալ Թուրքմենստանի տեղական խորհուրդների նիստերի մասնակիցների առաջարկություններին եւ 2019 թվականի հունվարի 1-ից Թուրքմենստանի բնակչությանը ԷլեկտրաԷներգիայով, գազով, խմելաջրով եւ կերակրի աղով ապահովել վճարովի հիման վրա՝ արտոնյալ գներով»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել Է «Չեզոք Թուրքմենստան» թերթը, հանրապետությունում Էլեկտրականությունը, գազը եւ ջուրն անվճար Էին, բայց սպառման լիմիտի շրջանակներում: Դրանից ավելի ծախսվածը ենթակա Էր վճարման, բայց այնքան ցածր գնով, որ համարվում Էր խորհրդանշական:

Բնակչության համար բնական գազի, ԷլեկտրաԷներգիայի, ջրի ու կերակրի աղի անվճար տարիֆները Թուրքմենստանում սահմանվել Էին 1993 թվականին երկրի առաջին նախագահ Սափարմուրադ Նիազովի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]