Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵԱՏՄ-ի երկրների միջեւ ազգային արժույթներով հաշվարկների համար պայմաններ կստեղծվեն 2025 թվականին. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ-ի երկրների միջեւ ազգային արժույթներով հաշվարկների համար պայմաններ կստեղծվեն 2025 թվականին. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ազգային արժույթներով հաշվարկների անցնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ մեզ մոտ տեղի կունենա ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թվականին դա կստեղծի անհրաժեշտ օրենսդրական բազա, որն իր հերթին, նախեւառաջ բիզնեսի համար, նպաստավոր պայմաններ կստեղծի (ազգային արժույթներով հաշվարկների անցնելու համար. ՏԱՍՍ)»,-ասել Է նա: Սարգսյանի տվյալներով՝ վերջին չորս տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի երկրների միջեւ ազգային արժույթներով առեւտրում հաշվարկները դրանց ընդհանուր ծավալի 60 տոկոսից աճել են մինչեւ 75 տոկոս: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նշել Է, որ դա շատ լուրջ աառջընթաց Է, բայց լիակատար անցման համար անհրաժեշտ Է հաշվարկները շահավետ դարձնել բիզնեսի համար:

«Դա նշանակում Է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք Է լինի ֆինանսական ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման թեման. մասնավորապես, 2025 թվականին մենք պետք Է ձեւավորենք ընդհանուր ֆինանսական շուկա: ԵԱՏՄ-ի երկրների նախագահները 2016 թվականի դեկտեմբերին հանձնարարություն են տվել կենտրոնական բանկերին, որ նրանք կառավարությունների եւ ԵԱՏՀ-ի հետ համատեղ մշակեն ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգ եւ այն ներկայացնեն հաստատման: Մեր կենտրոնական բանկերը պատրաստում են այդ փաստաթուղթը: Հուսով ենք, որ այս տարի նրանք կավարտեն աշխատանքը»,-հայտնել Է Սարգսյանը: Նաեւ, նրա խոսքով՝ անհրաժեշտ Է ազգային արժույթներով ստեղծել նոր ֆինանսական գործիքներ, որոնք պահանջված են բիզնեսի կողմից, ստեղծում են ավելի նպաստավոր ենթակառուցվածք եւ շահավետ դարձնում ազգային արժույթներով փոխհաշվարկների օգտագործումը:

«Եվ, բնականաբար, անհրաժեշտ Է զարգացնել գործունեության համատեղ ոլորտները, որպեսզի ավելանա պարտավորագրերի թվաքանակը: Ինքնաբերաբար կընդլայնվի դաշտը ազգային արժույթներով հաշվարկների համար: Բացի այդ, կան ոլորտներ, որտեղ ԵԱՏՄ-ի երկրների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են դոլարով, օրինակ, երբ մենք խոսում ենք գազի շուկայի մասին»,-հավելել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]