Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵԱՏՄ-ն կարող է երկու տարուց դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ-ն կարող է երկու տարուց դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության կողմից Առեւտրի համաշխարհային կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարող Է տեւել մոտավորապես երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրուցում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Նախ մենք պետք Է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետեւ այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Կարծում եմ՝ դա կտեւի առավելագույնը երկու տարի»,-ասել Է նա: Սարգսյանն ընդգծել Է, որ Եվրասիական տնտեսական միության հինգ անդամներից չորսն ԱՀԿ-ի լիիրավ անդամներ են: Դա նշանակում Է, որ երբ ԱՀԿ-ի հարթակներում բանավեճ Է ծավալվում մաքսատուրքերին կամ փոխադարձ առեւտրի խոչընդոտներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ, այդ երկրները չեն կարող ինքնուրույն նման բանակցություններ վարել, քանի որ այդ լիազորությունները հանձնված են վերազգային մարմնին՝ ԵԱՏՀ-ին:

«Մեր երկրները՝ Ղրղզստանը, Հայաստանը, մեզ նույնպես հրավիրում են մասնակցել այդ բանավեճերին, որպեսզի ներկայացվի Եվրասիական տնտեսական միության ընդհանուր դիրքորոշումը, որովհետեւ այժմ նրանք չեն կարող որոշում ընդունել սակագների նվազեցման կամ բարձրացման վերաբերյալ: Եվ քանի որ թե՛ Ղրղզստանը, թե՛ Հայաստանը նախ եղել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամներ, իսկ այնուհետեւ դարձել Եվրասիական տնտեսական միության մասնակիցներ, ապա այստեղ որոշակի հարցեր են ծագում, որոնց վերաբերյալ հարկավոր են բոլոր երկրների հետ համաձայնեցված որոշումները: Եվ այս տեսակետից, իհարկե, Առեւտրի համաշխարհային կազմակերպության հարթակի քննարկումներին մեր մասնակցությունը արդյունավետ ու օգտակար կլինի բոլորի համար»,-պարզաբանել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]